Մեղավորներն անփորձ վարորդնե՞րն են (видео)
Поддержи А1+!Այսօր վաղ առավոտից Երեւանի արվարձանները կենտրոնին կապող գրեթե բոլոր ճանապարհներն անանցանելի էին։ Քաղաքային տրանսպորտը մեծ դժվարությամբ էր հաղթահարում գիշերը տեղացած առատ ձյան շերտը։ Հատկապես դժվարացել է մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններից դեպի կենտրոն տանող ճանապարհների երթեւեկությունը։ Ավանից եւ Նոր Նորքի զանգվածներից դեպի կենտրոն աշխատանքի եւ դասի շտապող քաղաքացիներն ժամերով պատանդված են մնացել երթուղային տաքսիներում, որոնք չեն կարողանում հաղթահարել խաչմերուկների խցանումները։ Իսկ Երեւանին մոտ գտնվող ավաններից ու քաղաքացներին առհասարակ անհնար է եղել հասնել մայրաքաղաք։ Իսկ այն երթուղայինների վարորդները, որոնք համարձակվել են իրացնել երթուղին, ուղեւորներին հայտնել են, որ հնարավոր է երեկոյան չաշխատեն։ Մասնավորապես նման իրավիճակ է ստեղծվել Բյուրեղավանից, Նոր հաճընից եւ հարակից գյուղերից դեպի Երեւան տանող երթուղիներում։