Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Հաղթանակած» Սասունը (видео)

Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Հայաստանում ԱՄՆ դեսպանի տված դրական գնահատականը Սասուն Միքայելյանի համար անակնկալ չէր . «Միշտ էլ ասում են, դրա համար էլ էս օրն ենք ընգել»։ Քաղաքապետի նախկին թեկնածուն հիասթափված չէ Արամ Դանիելյանից կրած պարտությունից, նույնիսկ հակառակ կարծիքին է. «Մենք հաղթել ենք, Արամին էլ նշանակել ենք քաղաքապետ, մեռնեմ քեզի»։ Պարոն Միքայելյանը շարունակելու է պայքարը Հայաստանում օրինականության հաստատման համար, առայժմ հարց է, թե ինչպե՞ս։ Խորհրդարանի ընտրություններին մեծամասնականով մասնակցելու մասին նրա որոշումն առայժմ լրագրողների գործը չէ.«Էդ իմ գործն ա, ես միշտ էլ որոշում ունեմ»։ Այնուամենայնիվ, համոզված է, որ ինչ-որ բան կարելի է փոխել, թեպետ բառացիորեն հայտարարում է հետեւյալը՝ ես այս երկրում ապագա չեմ տեսնում։ Նույնիսկ իր արձանագրած ընտրակեղծիքներով ընթացած ընտրությունները դատարանում բողոքարկել չի ուզում. «Ում բողոքեմ էս պետության մեջ, եթե ընդհանուր պետական համակարգը իմ դեմ ա եղել»։ Նախկին ազատամարտիկի տրամադրությունը բարձր է, քաղաքապետի ընտրություններից հետո իր 300 կողմնակիցների հետ խնջույք է արել, իսկ քաղաքապետ դարձած Արամ Միքայելյանի շտաբում նրա տեղեկություններով կռիվ է ընկել «Ռազբորկա ա գնում, թե ով ինչքան փող ա վերցրել, հնչի էսքան քիչ ձայն եղավ, էդ ոնց եղավ, որ Միքայելյան Սասունն էսքան ձայն հավաքեց»,-ասաց նա։ Հիշեցնենք, Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հավաքել էր 11 հազար 600 ձայն` 1500 ձայնով՝ զիջելով գործող քաղաքապետին։