A
A
4 ֆուտբոլային թիմեր մեկնեցին Կիպրոս (видео)
Поддержи А1+!Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 4 թիմեր` Երեւանի «Փյունիկը», «Բանանցը», «Միկան» եւ Դիլիջանի «Իմպուլսը» այսօր Երեւան - Լարնակա չարթերային չվերթով միասին մեկնեցին Կիպրոս, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Ինչպես հայտնի դարձավ «Ա1+»-ի մարզական լրագրողին, անցած տարվա փոխչեմպիոնի կազմում այդ հավաքին կմասնակցեն 25 ֆուտբոլիստ: «Բանանցը» Կիպրոս մեկնեց 24, իսկ «Միկան» ու «Իմպուլսը»` 21-ական խաղացողով: Վերջինիս աֆրիկացի լեգեոնական Իլիասուն, որը ներկայումս գտնվում է Գանայում, թիմին կմիանա փետրվարի 20-ին, Կիպրոսում: «Փյունիկի» հետ մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը Կիպրոսում նախատեսված Սերբիայի եւ Կանադայի հետ խաղերի նախնական կազմը կհրապարակի փետրվարի 18-ին: