Բանակն օտարո՞ւմ են ժողովրդից (видео)
Поддержи А1+!«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օերնքն ընդունելով, փորձ է արվում ժողովրդի մի մասը հակադրել մյուսին և ավարտին հասցնել ժողովրդից բանակն օտարելու գործընթացը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքազյանը։ Ըստ նրա, գործող իշխանությունն այս օրինագծով մատնում է իր ներքին թուլությունները և ինքնավստահության բացակայությունը: «Դժգոհություն է առաջացնում հենց բանակի առողջ հատվածում, հատկապես արժանապատվությունը չկորցրած սպայակույտի շրջանում, որը երբեք թույլ չի տա բանակի օգտագործումը՝ ժողովրդի դեմ»,- բացահայտեց Չուքազյանը: «Սարդարապատ» շարժման անդամները առաջարկում են խնդրի լուծուման իրենց տարբերակը. «Իրեն ընդդիմադիր համարող շրջանակը պետք է դադարեցնի այս համակարգի մաս լինելը, որովհետև արդեն պարզ է, որ կազինոյի դեմ խաղ չկա»,- բառացի ասաց պարոն Չուքազյանը: