Գայլերը ստեղծել են վախի մթնոլո՞րտ (видео)
Поддержи А1+!Կառավարությունն այսօր շուրջ 20 մլն դրամ է հատկացրել Բնապահպանության նախարարությանը, որպեսզի մինչեւ ապրիլի վերջը, այսինքն՝ որսաշրջանի ավարտը կազմակերպի 200 գայլի սպանդը։ «Դա չի կարող ազդել գայլերի պոպուլյացիայի վրա: Մեր հաշվարկները մասնագիտական ցույց են տվել, որ այդ պոպուլյացիան շատ արագ վերականգնվում է»,- «Ա1+»-ին հայտնեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ գայլերի սպանդը կիրականացեն բացառապես որսորդները` որսի կանոններին համապատասխան. «ոչ թակարդներով, ոչ էլ այլ եղանակներով»: Նախարարի վստահեցնում է, որ այս գործընթացը չի առաջացնի բնապահպանների դժգոհությունը: Բացի այդ, ըստ նրա, ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որը կգնահատի` գայլը համապատասխանում է առկա չափանիշներին, թե՞ ոչ։ Այսինքն՝ եթե գայլը գայլ չլինի, այլ լինի խառնուրդ, այդ դեպքում նախարարությունը դրամական հատուցում չի տալու: Ըստ պարոն Հարությունյանի` այս տարի հատկապես Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում են շատացել գայլերը, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը եւ վախի մեջ պահում բնակչությանը: Հասցված վնասի չափը դեռեւս չեն ճշտվել: