Մուտքը՝ միայն գրքով (видео)
Поддержи А1+!«Պատերազմն ամենամեծ չարիքն է» գիրքը 15-ամյա Աննայի նվերն է սահմանամերձ գյուղերի իր հասակակիցներին: Նա այսօր Այսօր Եղիշե Չարենցի տուն թանգարանում մեկնարկած՝ «Մուտքը գրքով» միջոցառման մասնակիցներից մեկն է: Մշակույթի նախարարութունն այս միջոցառման ճանապարհով միանգամից որոշել է լուծել երկու հարց՝ հասարակությանը հիշեցնել թանգարանների գոյության մասին եւ բոլորի մեջ արթնացնել գիրք նվիրելու բարի ավանդույթը։ Ուստի այսօր Չարենցի թանգարանի մուտքը բոլորի համար միայն գրքով էր թույլատրված: Այցելուններն իրենց հետ բերած գրքերի վրա պետք է ստորագրեին: Բարեգործական ակցիան կտեւեի 3 օր, որից հետո հավաքված բոլոր գրքերը կուղարկվեն սահամանամերձ շրջանների գրանդարաններ: Ի դեպ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չէր չարաշահել իր պաշտոնական դիրքը եւ նույնպես գիրք էր բերել իր հետ, թեև նշել էր, որ գրքի ընտրության հարցում դժվարացել է, քանի որ Չարենցի տուն թանգարան գիրք բերելը պատասխանատու գործ է: Նախարարությունը դեռ չի որոշել, թե ի՞նչ սկզբունքով են սահմանամերձ գյուղերում բաժանվելու հավաքված գրքերը։ Նշվեց, որ դա կախված կլինի գրքերի քանակից եւ բնույթից: Տիկին Պողոսյանն ասյօր խոստացավ, որ միջոցառումը շարունակական կլինի: Իսկ առաջիկա 3 օրերին մեր քաղաքացիները կարող են այցելել ոչ միայն Չարենցի, այլեւ ցանակացծ այլ թանգարան, միայն պետք է հիշել, որ մուտքը՝ գրքով է: