Ինչո՞ւ չմիացավ Տեր-Պետրոսյանին (видео)
Поддержи А1+!Խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ՕԵԿ կարգախոսի ուղենիշը կլինի հետեւյալ միտքը՝ «Խորացնել սոցիալ-տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումները»: Այսօր ՕԵԿ ղեկավար, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ հպարտ է իր կուսակցության անցած քաղաքական ուղով եւ վստահեցրել, որ խորհրդարանի առաջիկա ընտրություններին իրենք ավելի շատ ձայն են հավաքելու, քան հիմա ունեն: «ՕԵԿ-ի համար եկել է 4 տարվա ընթացքում նետված քարերը հավաքելու ժամանակը եւ անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը»,- բացատրեց ԱԽ քարտուղարը: Թե հատկապես որ, կամ ո՞ւմ ուղղությամբ ՕԵԿ-ը քարեր կնետի, պարոն Բաղդասարյանը չմանրամասնեց, բայց եւս մեկ անգամ անդրադարձավ իր կուսակցության հասցեին հնչած 4 տարվա վաղեմության մեղադրանքներին: Նշելով, որ ՕԵԿ-ին մեղադրում են 2008 թվականի նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չմանալու համար, Արթուր Բաղդասարյանը ասաց. «Իսկ ինչո՞ւ պետք է միանայի Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը մի ամբողջ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում անվանարկում էր ինձ ու իմ թիմին` ընդհուպ ինձ անվանելով ազգի դավաճան»: