Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Քաղաքապետը հիասթափեցրեց (видео)

Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից այգում կրպակներ տեղադրելու որոշման դեմ արտահայտվող բնապահպաններն այսօր «Ա1+»-ին հայտնեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման մանրամասները։ Ակտիվիստ Կարեն Մարությանը ասաց, որ քաղաքապետի հետ հանդիպումից իր տպավորությունը «բավականին բացասական է» եղել։ «Քաղաքապետի հետ զրույցը ոչ մի հույս չտվեց, որ մոտ ժամանակները ինքն ինչ- որ բան կձեռնարկի»,- իր հերթին նշեց բնապահպան Արմո Սաֆարյանը։ Ակտիվիստներին երեկ՝ փետրվարի 14-ին հանդիպման էր հրավիրել քաղաքապետը՝ Մաշտոցի պողոտայի հարակից այգում ընթացող շինարարական աշխատանների օրինականության հարցը քննարկելու համար: Բնապահպաններն ասացին, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել են շինարարության եւ Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պուրակ տեղափոխվելու պատճառով խախտված օրենքները: «Քաղաքապետը ասաց, որ իր հետ օրենքով չխոսենք»,- փոխանցեց Լենա Նազարյանը։