Արամ Մանուկյան.Պարզ չէ,՞ որ իրեն թելադրել են (видео)
Поддержи А1+!Վարդան Օսկանյանը քաղաքականապես շատ ուշ է հասունացել,- համոզված է ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: «Թեթևսոլիկի բան է, երբ մարդ 20 տարի լինելով քաղաքականության մեջ 60 տարեկանում նոր հասունանում է, խնդամ այդ մարդու վրա, որը խաղալիք է։ Պարզ չէ,՞ որ իրեն թելադրել են։ Կամ ուշ է հասունացել, կամ համաձայն է խաղալիք լինելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ շարքերում ընդգրկվելու մասին Վարդան Օսկանյանի որոշումը բնութագրեց Արամ Մանուկյանը։ Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին եւ ՀԱԿ անելիքներին, պարոն Մանուկյանը վստահեցնում է, որ փետրվարի 17-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքը հետաձգելու որոշումը պայմանավորված է միմիայն եղանակային ցուրտ պայմաններով: Ինչ վերաբերվում է անցած կիրակի օրը Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը, ՀՀՇ վարչության նախագահը լրագրողների հետ կիսեց իր տպավորությունները. «Ուղիղ, ճակատ առ ճակատ ես բախվեցի աղքատությանը, թշվառությանը և արտագաղթի հետևանքներին»: