Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Երևան-Ջուր» ընկերությունը հաղթեց (видео)

Դատարանն այսօր մերժեց աշխատատեղը վերականգնելու մասին «Երևան-Ջուր» ընկերության վերահսկողության բաժնի աշխատակիցների հայցը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը ընթերցեց վճիռը՝ «Հետազոտելով քաղաքացիական գործերում կազմված ապացույցները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-135 հոդվածներով, դատարանը վճռեց մերժել հայցվորների հայցն ընդդեմ «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի՝ աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատողների օգտին գործատուից պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջով»: