Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կենտրոնի թաղապետարանում տեղյակ չե՞ն (видео)

Այսօր իր դիմումի համաձայն, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը: Մեր նկարահանող խմբին չհաջողեց զրուցել պարոն Գյանջումյանի հետ, նրա քարտուղարուհին տեղեկացրեց, որ թաղապետը դուրս է եկել շրջայցի: «Ես ոչինչ չգիտեմ պարոն Գյանջումյանի դիմումի մասին, ոչինչ չեմ կարող ասել»,-հայտնեց Գյանջումյանի քարտուղարուհին: «Ա1+»-ը զրուցեց նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի այլ աշխատակիցների հետ, որոնց զարմացրեց Գագիկ Գյանջումյանի պաշտոնաթող լինելու լուրը: «Որ այդպիսի բան լիներ, մենք կիմանայինք, նման բան չկա, պարոն Գյանջումայնն առավոտյան աշխատանքի է եկել, հիմա էլ երևի դուրս է եկել ձյան մաքրման աշխատանքների հետ կապված հարցերով»,-միաբերան նշեցին թաղապետարանի աշխատակիցները, որնցից ոչ ոք չցանկացավ ներկայանալ: