A
A
Բանավեճն ընթացավ փոխադարձ «հաճոյախոսություններով» (видео)
Поддержи А1+!«Րաֆֆի Հովհաննիսյանն ստանձնում է քաղաքական ծաղրածուի դերը` բեղեր պահել-չպահել, ծոմ պահել չպահել»,-«Հայելի» ակումբում այսօր ԵԺԿ-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երկու օր առաջ ուղարկված նամակին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: «Ծաղրածուն դուք եք: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը բեղ է պահել, դրանով ոչ մեկին չի վիրավորել, եթե ծոմ է պահել, դրանով ոչ մեկին չի վիրավորել»,-հակադարձեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: