Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գալուստ Սահակյանը գոհ է ընտրություններից (видео)

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի գնահատմամբ՝ Հայաստանի 46 համայքներում երեկ անցկացված ՏԻՄ ընտրությունները եղել են արդար ու թափանցիկ, խախտումներ չեն արձանագրվել, եւ անգամ լրատվամիջոցները ոչինչ չեն հրապարակել: Ինչ վերաբերում է Հրազդան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ապա դրանք Գալուստ Սահակյանի համար «հրաբխի կարգավիճակ չունեին»: Սակայն նա անկեղծացավ, որ ընտրակեղծիքների հետ կապված ինքն այնքանով է ինֆորմացիային տիրապետում, որքանով իրեն զեկուցել են: