Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բնապահպանները կհանդիպեն քաղաքապետին (видео)

Վաղը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհանդիպի փետրվարի 11-ից Մաշտոցի պուրակում ակցիա անցկացնող բնապահպանների հետ։ Բնապահպանները դեմ են, որ Մաշտոցի պուրակում տեղադրվեն Աբովյան փողոցում ապամոնտաժված էլիտար կրպակները։ Նրանք այդ համարում են ապօրինի։ Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը «Ա1+»-ին ասաց, որ իրենք են զանգահարել քաղաքապետարան՝ հանդիպման համար։ « Որեւէ լուրջ բան ակնկալել այս պահին չի կարելի, հանդիպումից հետո կերեւա»,- ավելացնում է ակցիայի մասնակից Արման Յարալյանը։