A
A
«Վիճակը չի լավացել» (видео)
Поддержи А1+!Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն այսօր ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակների մասին 2011 թվականի զեկույցը: «Հայաստանում պետական մարմինները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միքայել Դանիելյանը: Իրավապաշտպանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են հատկապես ներպետական կառույցներում՝ Ոստիկանություն, դատախազություն, ինչպես նաեւ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող գերատեսչություններում բնագավառներում: