A
A
Սառույց գլխին, ոտքը`սառույցին (видео)
Поддержи А1+!Մայրաքաղաքի մայթերն ու տանիքները բնակիչների համար իսկական պատուհաս են դարձել: Մարդիկ չեն կողմնորոշվում` քայլելիս վերեւ նայեն, թե՞ ոտքերի տակ: Քանի որ վերջին օրերին տեղացած առատ ձյունը չի մաքրվել, սահադաշտի վերածված քաղաքի մայթերն ու հրապարակները մարդկանց կյանքին ու առողջությանը լուրջ վտանգ են սպառնում։ Այս օրերին քաղաքի բնակչության շրջանում շատացել են կոտրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտոպօգնության ծառայությանը դիմելու դեպքերը։