A
A
«Ժառանգություն»-ը անակնկալներ խոստացավ (видео)
Поддержи А1+!Խորհրդարանի առաջիկա ընտրությունները կամ կդառնան մեր եւ մեր երկրի հերթական խարանը, կամ մենք պարզապես իրավունք չունենք թույլ տալու, որ արձանագրվեն հերթական կեղծված ընտրությունները,- այս կարծիքը «Ա1+»-ի լրագրողին հայտնեց «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ այս հարցում «ազգովի պիտի միասնական լինենք»: «Մենք կարծում ենք, որ բոլոր դեպքերում բազմաճակատ պայքար ենք տանելու եւ ընտրությունը ճակատներից սոսկ մեկն է, մնացածը հրապարակն է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մարտի 2-ին «Ժառանգությունը» տեղի է ունենալու հերթական համագումարը, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն անակնկալներ է խոստանում: Թե ի՞նչ անակնկալներ, չմանրամասնեց, նշեց միայն, որ համագումարին կհրապարակվեն իրենց հիմնական ուղենիշները։