Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մաշտոցի այգում գիշերով շինարարություն է սկսվել (видео)

Այս պահին Մաշտոցի այգում ինտենսիվ շինարարություն է ընթանում: Այն հատվածում, որտեղ բնապահպաններն էին հավաքվել եւ կանգնաել էին մինչեւ ժամը 19;00-ն , այս պահին կրպակ է կառուցվում: Մոտ կես ժամ առաջ այգի են եկել շինարարներ եւ տեղադրում են նորակառույց կրպակների տանիքները, դռներն ու լուսամուտները: Շինարարական աշխատանքները հսկում են շուրջ 40 ոստիկաններ: Այգուն հարակից փողոցում կանգնած է ավտոբուս, որով բերել են ոստիկաններին; Ինչով է պայմանավորված գիշերային նման ակտիվությունը, բնականաբար, ոստիկանները եւ շինարարները չցանկացան մեկնաբանել;