Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վարդան Փենեսյանի «Ջրային քաղաք»-ը (видео)

Ճարտարապետ Վարդան Փենեսյանը դեմ է Մաշտոցի պողոտային հարող պուրակում Աբովյան փողոցից ապամոնտաժված առևտրի կրպակների տեղադրմանը: Նա կրպակատերերին առաջարկում է ծանոթանալ իր «Ջրային քաղաք» նախագծին: «Խանութները, որ այստեղ կան, ինչ որ տեղ ֆիրդուսի է հիշեցնում, որը դժվար թե ծաղկացնի քաղաքը: Դրանց կողքի շենքերի առաջին հարկերն ի վերջո խանութներ են դառնալու, այսինքն` դրանք ինչ-որ տեղ ավելորդ են, դրանց փոխարեն քաղաքի կենտրոնում մենք կունենանք ջրավազաններ»,- «Ա1+»-ին փոխանցեց Ճարտարապետը: