Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դատավարությունը` ժամանակի վատնո՞ւմ (видео)

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված մասի քննությունը։ Այսօր դատարանին ցուցմունք է տվել ոստիկանության Կենտրոն բաժնի աշխատակից Իգոր Մեսրոպյանը, որը կազմել է 7 երիտասարդներին անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքից բերման ենթարկելու եւ խուզարկելու արձանագրությունը։ Հիշեցնենք, որ 7 ակտիվիստներին առաջադրված մեղադրանքից անջատված 4-ի մասով գործի քննության ընթացքում վկայություն են տալիս միայն ոստիկաններ։ Տուժածները նույնպես ոստիկաններ են։