A
A
Բանակի մասին օրինագծի քննարկումը (видео)
Поддержи А1+!Հայաստանը արտակարգ իրավիճակներին դիմագրավելու համար հատուկ ուժեր ստեղծելու միջոցներ չունի, դրա համար էլ բանակն է ներգրավվում,-այսօր Ազգային Ժողովում ասել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ այն կարծիքին է, որ միջոցների բացակայությունը իշխանությանը չի կարող թույլ տալ ոտնահարել Սահմանադրությունը՝ բանակը փողոց հանելով։ «Սահմանադրության 8-2-րդ կետում հստակ նշված է՝ զինված ուժերը պահպանում են չեզոքություն, եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»,- մեջբերեց ՀՅԴ պատգամավորը։