A
A
ՀԱԿ-ը կհավաքի 46 տոկո՞ս (видео)
Поддержи А1+!Կոնգրեսն առաջիկա ընտրություններում 46 տոկոս հավաքելու հավակնություն ունի։ Սա ՀԱԿ առաջնորդի՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքն է։ «Մի շրջանում, բնականաբար, կլինի ավելի քիչ ձայն, ցածր ցուցանիշ, մեկ այլ շրջանում՝ ավելի բարձր ցուցանիշ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արման Մուսինյանը։ Կոնգրեսի համար, ըստ պարոն Մուսինյանի, կողմնորոշիչ է Հրազդան քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի հավաքած 46 տոկոս քվեն։ Կոնգրեսն առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններում փորձելու է տապալել Սերժ Սարգսյանին եւ նրա կուսակցությանը, որը վարչախմբի պահապանն է։