Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բնապահպանների շարքերը համալրվում են (видео)

Մաշտոցի պողոտայի հարակից պուրակում գտնվող բնապահպաների շարքերը համալրվում են: Այսօր նրանց միացել են գյումերցի մի շարք բնապահպաններ: Նրանից՝ Հայկ Բարսեղյանը կարծում է, որ իրենց քայլն օրինակ կլինի նաեւ մինչ այս պահն այս պայքարին անտարբերի համար: «Հասկանան, որ մենք 120 կմ կտրել՝ հասել ենք այստեղ, մենք անտարբեր չենք, թող իրենց քաղաքին տեր կանգնեն, մեր քաղաքում էլ լիքը պրոբլեմներ ունենք, բայց եկել ենք»,- ասաց ակտիվիստ Հայկ Բարսեղյանը։ Արդեն 16-րդ օրն է, բնապահպանները պայքարում են Մաշտոցի պուրակում կանաչ տարածքները փրկելու համար: Նրանք դեմ են, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները տեղադրվեն Մաշտոցի պուրակում։ Քանի դեռ տարածքում շինարակական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են, բնապահպանները հերթափոխով շարունկում են հսկել այգու տարածքը, իսկ օրվա երկրորդ կեսից տարբեր միջոցառումներ են կազմակերպում: