Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անահիտը կմիավորի ՀՀ-ն և Մեծ Բրիտանիան (видео)

Անահիտ դիցուհու արձանի բրոնզաձույլ գլուխը կվերադառնա Հայաստան: Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ երիտասարդական հիմնադրամը ակցիա էր կազմակերպել, աստվածուհու արձանի պահպանված գլուխը Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու պահանջով: Երիտասարդներին էր միացել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարին ընդունեց դեսպան Քեթի Լիչը, որից հետո Աշոտյանը տպավորությունները կիսեց լրագրողների հետ։