A
A
Միացան հանուն Երևանի (видео)
Поддержи А1+!Երեւանի ճակատագիրն այսօր միավորեց մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների: Վաղվանից նրանք ստորագրահավք են սկսում ի պաշտպանություն Երեւանի: «Քաղաքացին ինքը պետք է գիտակցի իր ներդրումը քաղաքի առողջ ապագայի կերտմանը»,- այսօր լրագրողներին հայտնեց «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գրիգոր Ղազարյանը։ Քաղաքացիական նախաձեռնության անդամները 5 պահանջ ունեն՝ Երեւանի կենտրոնը հայտարարել հատուկ պահպանման գոտի, բացառել կանաչ տարածքների հաշվին կառուցապատումները, արգելել հուշարձանների տեղափոխումը, անհապաղ վերականգնել ապամոնտաժված հուշարձանները եւ քաղաքաշինական յուրքանչյուր ծրագրի մասին իրազեկել հանրությանը։