A
A
Ռաֆիկ Պետրոսյանը բակերում չի կանգնի (видео)
Поддержи А1+!Ազգային Ժողովի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը չի ժխտում, որ իր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր վախենում են արտահայտել սեփական կարծիքը։ «Մեզ մոտ էլ կան մարդիկ, ովքեր փորձում են միայն իշխանություններին դուր գալ։ Գաղտնիք չէ դա, եւ կան մարդիկ, ովքեր ի վիճակի են իրենց սեփական կարծիքը, դատողությունները անելու, թեկուզ նրանց կարծիքը չհամապատասխանի ընդհանուրի կարծիքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։ Նա չի ուզում հավատալ, որ «Արտակարգ ռեժիմի» մասին օրենքին դեմ քվեարկելուց հետո զրկվելու է առաջիկա խորհրդարանում հայտնվելու իրավունքից։