Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նա հավատում է մենակ (видео)

Իշխանափոխության պետք է հասնել մինչեւ քվեարկության օրը,-այսօր հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Որովհետեւ քվեարկությունից հետո միջազգային հանրությանը մենք այլ տարբերակ չենք թողնում, քան մեզ ասել՝ դիմեք դատարաններ»,-«Ա1+»-ին ասաց Արամ Սարգսյանը։ Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Հանս Յոխեն Շմիտդը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ուզում մեկնաբանել պարոն Սարգսյանի այս հայտարարությունը, այն անվանելով կանխագուշակություն։ «Կան բոլոր նախադրյալները, որպեսզի ընտրություններն ընթանան արդար»,- ասում է դեսպան Հանս Յոխեն Շմիդտը։