A
A
«Կանաչ, մաքուր Երևան» (видео)
Поддержи А1+!Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդները երթով հասան Կառավարության շենք։ 20-25 երիտասարդներն անցան Արամի , Աբովյան փողոցներով՝ թմբուկ զարկելով, կանաչ, մաքուր Երեւան պահանջող կարգախոսներ հնչեցնելով։ «Ապամոնտաժեք»,- սա հիմնական պահանջն է, որը ներկայացնում են բնապահպանները՝ քաղաքային իշխանություններից պահանջելով Աբովյան փողոցից հանված կրպակները չտեղադրել Մաշտոցի պուրակում։ Երկու տասնյակից մի քիչ ավել բնապահպաններին ուղեկցում էին համարյա 15 ոստիկան։