Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Թամամյանի դեմ մեղադրանքներն ավելացան (видео)

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեկան գործի դատաքննությունն այսօր հետաձգվեց։ «Ա1+»-ի լրագրողը դատարանից հաղորդում է, որ գործով մյուս ամբաստանյալ Արմեն Պողոսյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը գործը քննող դատավոր Արշակ Վարդանյանից մեկ օր ժամանակ խնդրեց՝ պաշտպանյալի արարքը եւ դիրքորոշումը ճշտելու նպատակով, քանի որ նրա պաշտպանությունը նոր էր ստանձնել։ Դատաքննությունը կշարունակվի վաղը՝ մարտի 15-ին, ժամը 15։30-ին։