Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ներկա էին միայն 66 պատգամավոր (видео)

Ազգային ժողովն այսօր 73 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ Սերժ Սարգսյանի առարկությունները: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը քվերակության դրեց եւ արագ անցկացրեց մի շարք օրենքներ, իսկ երբ հերթը հասավ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպեով ընդմիջում խնդրեց: Ի դեպ, այսօր խորհրդարանում 131-ից գրանցվել էր ընդամենը 66 պատգամավոր եւ մտավախություն կար քվորում չապահովելու եւ քվեարկության դրված օրինագծերը չընդունելու հետ կապված: