A
A
ՀՀԿ-ն ներկայանում է աշխարհին (видео)
Поддержи А1+!ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակով ցանկանում է ներկայանալ ողջ աշխարհին: Այսօր այս մտադրության մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: «Սա պարզապես մեր դիմանկարն է, թե ո՞ր մարդկանցով ենք մենք գնում ընտրություների: Ընտրություններից հետո, բնականաբար մարդիկ կան, որ չեն հրաժարվի իրենց մասնագիտություներից կամ իրենց պաշտոնից և կգնան շարունակելու: Սա զուտ ներկայացուցչական ցուցակ է: Այս ցուցակը մենք չեն ներկայացնում միայն մեր հասարակության համար, մենք աշխարհին ենք ներկայացնում, որ այս քաղաքական ուժը ունի այս ներկայացուցչությունը»,- հայտարարեց պարոն Զոհրաբյանը: