Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դատախազը պահանջեց 4 տարի (видео)

Մեղադրող Հարություն Հարությունյանը քիչ առաջ պահանջեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ դատապարտել չորս տարի ժամկետով։ Պաշտպան Վաղինակ Գեւորգյանը անակնկալի եկավ նման պատժաչափից, ըստ նրա՝ այս հոդվածներով կարող է կիրառվել միայն տուգանք։ Նա ժամանակ խնդրեց պաշտպանական ճառը պատրաստելու համար։ Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 23-ին։