Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կարինե Հակոբյանը վիրավորված է (видео)

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանն այս պահին լրագրողներին հայտարարեց, որ դուրս է գալիս կուսակցությունից։ «Ցավով եմ նշում, սա ոչ թե կուսակցության քննադատություն է, այլ՝ ինքնաքննադատություն։ Ես բազմաթիվ հարցերում տարաձայնություններ եմ ունեցել կուսակցության հետ։ Եվ իմ այս որոշումն այն բարակած թելն էր, որը կտրվեց։ Կարծում եմ, որ պետք է մի գիծ տանել մինչեւ վերջ եւ լինել սկզբունքային։ Օտարալեզու դպրոցների բացման հարցում, օրինակ՝ մեկ նամակով չպետք է սահմանափակվեինք, այլ հասարակական շարժում ձեւավորեինք, ինչը չարեցինք»,- նշեց տիկին Հակոբյանը։