ՀԱԿ ՀՀԿ բանավեճ (видео)
Поддержи А1+!«Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը միջազգային նորմի խախտում է, մարդու իրավունքների ոտնահարման մասին գրավոր փաստաթուղթ»,- այս պահին լրագրողների հետ տեղի ունեցող հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության փոխնախարար, ՍԴՀԿ խորհրդի անդամ, ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը։ Ընթերցելով Հայաստանի իշխող՝ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում ամրագրված մի շարք դրույթներ երիտասարդ ընտանիքներին մեքենաներով ու բնակարաններով, քաղաքացիներին բարձր թոշակներով ու աշխատավարձերով ապահովելու եւ ընտանիքներում գիտելիքը որպես միակ կարեւորագույն արժեք հաստատելու մասին, Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց հատկապես «Հայ ընտանիքներին» այդ ամենով ապահովելու մասին ձեւակերպումը։ «Սա միջազգային նորմի կոպիտ խախտում է, ապարտեիդ։ Նույնիսկ Աֆրիկայում, որտեղ Մանդելան 25 տարի բանտերում անցկացրեց այս երեւույթի դեմ պայքարելով, նման նման բան չէր ձեւակերպվել։ Հայաստանում ապրում են մոտ 25 ազգեր ու ազգություններ։ Ի՞նչ է նշանակում. «հայ ընտանիքին» բարեկեցություն ապահովելու խոստումը, որը ձեւակերպված է այլեւս որպես փաստաթուղթ։ Իսկ ահա մյուս ազգերի ընտանի՞քները, նրանք հաշվից դո՞ւրս են՝ ըստ Սարգսյանի։ Սա նացիոնալիզմ է»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը։ Նրա ընդդիմախոսը՝ Սերժ Սարգսյանի կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հակաճառեց. «Ես երջանիկ կլինեի, որ մեր բոլոր ծրագրերն իրականացված լինեին»,- ասաց եւ Գուրգեն Եղիազարյանին մեղադրեց իր առաջնորդի ծրագրային դրույթների իրականացված մասն անտեսելու մեջ։ Տիկին Աճեմյանը թերեւս չթվարկեց Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների առարկայացած երեւույթները, նշեց միայն, որ կենսամակարդակը Հայաստանում բարձրացել է։