A
A
«Մարքսիստը գալիս է խելքը շալակած» (видео)
Поддержи А1+!Մարքսիստը հերքում է, թե 41-րդ ընտրատարածքի մեծամասնական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը սատարելու է իրեն. «Կատարյալ խաբեբայություն է, առայժմ, համենայնդեպս»: Իր կարգավիճակը նա բնորոշում է մարզական բառապաշարով` ազատ խաղացող քաղաքական դաշտում։ Դավիթ Հակոբյանը վստահ է, որ այս ընտրություններում հաղթելու է ճիշտ այնպես, ինչպես հաղթել է 2007-ի ընտրություններում. «Հաղթողը ես էի, բայց հայտարարվեց Պիվի Հակոբը»: Նա նկատի ունի ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին։ Մարքսիստը տեղեկացնում է, որ որեւէ կուսակցություն իրեն չի հրավիրել մասնակցելու համամասնական ընտրակարգով ընտրությունների։: Մյուսների հանդեպ գաղափարական առումով լուրջ զգացումներ չունի. «Գաղափարական առումով արհամարհանք, ուրիշ ոչինչ»։