Վահան Հովհաննիսյան. Այսօր կա ինտրիգ (видео)
Поддержи А1+!ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի հավատում Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին։ «Լավ եմ անում։ Ես պատճառներ ունեմ չհավատալու ։ Հավատը բարոյական կատեգորիա է, ես անձամբ հավատում եմ Աստծուն, ոչ թե պետական գործիչներին, եթե տեսնեմ նրանք էլ հավատում են Աստծուն, մենք կկարողանանք հավատալ իրար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Համեմատելով 2007 թ խորհրդարանական ընտրությունների նախընտրկան շրջանը այս տարվա հետ պարոն Հովհաննիյանը նշեց, որ այս տարի սպասումները ավելի շատ են։ «Այսօր կա ինտրիգ, որոշների համար ինտրիգը կայանում է նրանում, որ հույսները դրել են արտաքին ճնշումների վրա։ Մարդիկ կան, որ հույսները դրել են ներիշխանական հակադրությունների վրա»,-ասաց նա։ Իսկ դաշնակակցությունը իր հույսը, Վահան Հովհաննիսյանի խոսքերով, դրել է նրա վրա, որ ի վերջո ժողովուրդը կհոգնի թե արտասահմանյան ճնշումներից եւ թե ներիշխանական հակադրություններից եւ իր ճակատագիրը կվերցնի իր ձեռքը։