Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ադրբեջանցիները Երևան չեն գան (видео)

Մինչ Բաքվում ապրիլի 1-4-ին «Եվրանեսթ» խորհրդաժողովի վեհաժողովի 2-րդ լիագումար նիստի անցակցումը, Երեւանում մարտի 26-28-ը տեղի է ունենում «Արեւելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը»: Եթե հայ պատգամավորները պատրաստակամություն են հայտնել Բաքու, ապա ադրբեջանցի երիտասարդները հրաժարվել են գալ Երեւան։ « Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին ուղարկվել են հրավերներ, սակայն յուրաքանչյուր պատվիրակություն ինքն է որոշում` գալ, թե չգալ: Ինչ-ինչ պատճառներով այս անգամ ադրբեջանական պատվիրակությունը չկարողացավ գալ միջոցառմանը, բայց մենք բավականաչափ համոզված ենք, որ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության միջոցով կկարողանանք միջոցառման մասին տեղեկությունները տարածել»,-ասաց ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության ղեկավար Տրայա Հրիսթեան։