Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը (видео)

Քիչ առաջ «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում, ուր մրցելու է նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեծամասնական ընտրապայքարից դուրս գալու իր որոշումը պարոն Հովհաննսիյանը չի քննարկել իր կուսակցության անդամների հետ։ Մինչեւ պայքարից դուրս գալու մասին հայտարարություն անելը պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ անցած շաբաթ եւ կիրակի օրերին իր ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի եւ Դաշնակցության ներկայացուցիչների հետ քննարկելու մեծամասնական ընտրատարածքներում միասնական ընդդիմադիր մեկ թեկնածուով հանդես գալու հարցը։ Դաշնակցությունը ժամանակավրեպ է համարել առաջարկը։ Կոնգրեսի ներկայացուցիչը լսել է համբերությամբ եւ որոշել. «Մեր առաջարկը մերժվեց»։