Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Շների ազատ վաճառք (видео)

Ամեն շաբաթ եւ կիրակի Վերնիսաժում հայտնվող այս չորքոտանիները չգիտեն, թե օրվա վերջում որտեղ կհայտնվեն: Նրանց երբեք չեն հարցնում՝ պատրաստ են նոր տեր ունենալ, թե ոչ: Կենդանիները հիմնականում ձագեր են եւ դեռ անուն էլ չունեն: «Այս շունիկը ֆրանսիական բուլդոկ է, աղջիկ է, երկու ամսական: Անուն չեմ դրել, լինում են դեպքեր, երբ դնում եմ, լինում են նաև, որ նոր տերերն են դնում»,- պատմեց շներ վաճառող Քրիստինեն: Կենդանինենրի առք ու վաճառքով զբաղվողների նպատակը մեկն է, որքան հնարավոր է թանկ վաճառել կենդանուն: