Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտեր (видео)

«Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսում հայտարարեց, թե ինքը չի իմացել, որ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, այդ իսկ պատճառով էլ երեկ առաջադրվել է այնտեղ մեծամասնական ընտրակարգով։ Ըստ նրա՝ ինքը այդ ընտրատարածքը ընտրել է, քանի որ, օրախնդիր զարգացումներին հետեւելով՝ համոզվել է, որ «այդ ընտրատարածքը մնում է անայլընտրանք», այսինքն՝ չկա իշխանական թեկնածուի մրցակից։ Ի դեպ, այս ընտրատարածքի բնակիչներ են նրա կնոջ ազգականները։