Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կդիտարկեն ընտրությունների ընթացքը (видео)

«ԵԱՀԿ երկրներից Հայաստանի ԱԺ ընտրություններին կհետեւի 250 կարճաժամկետ դիտորդ»,-այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության խմբի ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան։ Ըստ խմբի ղեկավարի, նրանք Հայաստան կժամանեն քվեարկությանը նախորդող շաբաթվա ընթացքում։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀԱԿ-ը 2 հազար դիտորդ էր ուզել ԵԱՀԿ-ից եւ ԵԽԽՎ-ից, քանի որ «250-ն ակնհայտորեն բավարար չէ օբյեկտիվ դիտարկում անցկացնելու համար»։ «ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը ընտրական ոստիկանություն չէ եւ ոչ էլ փոխարինում է նրան»,-ասաց տիկին Շեկերինսկան։ Ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ 250-նն էլ բավարար է ընտրությունները օբյեկտիվ դիտարկելու համար։ Այնուամենայնիվ, խմբի ղեկավարը տեղեկացրեց, որ դիտորդներ կուղարկի նաեւ ԵԽԽՎ-ն, այնպես որ «քվեարկության օրը դիտորդների քանակն ավելի մեծ կլինի»։