Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ՆԺԿ կոչը ընտրողներին (видео)

«Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցելու մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններին, սակայն բոլոր ընտրողներին կոչ է անում . «Գնալ անպայման ընտրությունների եւ ձայնը չտալ կոալիցիային»։ Արամ Կաապետյանը համոզված է, որ ՀՀ քաղաքացին ընտրություններից հետո դուրս է գալու փողոց՝ իր ձայնը պաշտպանելու համար: Այս առումով ընտրություններին քաղաքացու մասնակցությունն անհրաժեշտ է: Արամ Կարապետյանն անդրադարձավ նաեւ այն նախկին ընդդիմադիրներին, ովքեր այսօր ընդգրկվել են Հանրապետականի համամասնական ցուցակում։ Պարոն Կարապետյանը նրանց համարում է վարկաբեկված գործիչներ: Իսկ ինչո՞ւ «Նոր ժամանակները» չմիացավ ՀԱԿ-ին: Արամ Կարապետյանը երկու պատճառ ունի: Առաջին՝ ՀԱԿ-ը հեղափոխություն չարեց, եւ. «Երկրորդը թերացումը այն է, որ գնաց երկխոսության. այդ կատեգորիկ մեծ սխալ էր»։