Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Սուքիասյանի դիմումը չընդունեցին (видео)

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ Սուքիասյանին թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցելու հարցը պետք է որոշի, ոչ թե ԿԸՀ-ն, այլ ԸԸՀ-ն։ Խաչատուր Սուքիասյանի լիազոր ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը եւս համամիտ էր ԿԸՀ-ի այսօրվա որոշման հետ։ Հիշենենք, որ ոտիկանության վիզաների և անձնագրային վարչությունը սկզբում տրամադրել էր տեղեկանք, որ վերջին 5 տարիներին Սուքիասյանը բնակվել է Հայաստանում։ Սակայն հետագայում եւ ԿԸՀ-ին եւ թիվ 10 ԸԸՀ գրություն էր ուղարկել, որով Սուքիասյանին մերժել էր վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը։