A
A
Կոալիցիա այլևս չկա (видео)
Поддержи А1+!Իշխանական կոալցիա այլեւս չկա: Լրագրողների հետ հանդիպմանն նման հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ քաղխորհրդի երիտասարդ անդամ Վահան Բաբայանը: Իսկ ըստ ԲՀԿ քաղխորհրդի երիտասարդ անդամ Տիգրան Ուրիխանյանի` կոալիցիան «ժամանակավոր բնույթ կրող քաղաքական կազմակերպությունները միավորող մի ձեւակերպում է, որն ունի իր սկզիբն ու ավարտը»։ «Կոալիցան չէր կարող լինել հավերժ եւ ընդհանրապես ԲՀԿ-ն այլընտրանք է կոալիցիային եւ ուզում է իրականացնել բարեփոխումներ»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը։ Հիշեցնենք, որ երեկ էլ ԲՀԿ նոր անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն էր հայտարարել, թե իշխող կոալիցիան ձեւական է եղել եւ ՀՀԿ-ն միայնակ է կրում պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար, քանի որ երբեք էլ չի զգացել ԲՀԿ-ի ձայների կարիքը: