A
A
«Սուրեն Խաչատրյանը կամայականություններ է սկսել» (видео)
Поддержи А1+!«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախընտրական շրջանում կամայականություններ է սկսել»: Այսօր նման հայտարարություն արեց Գորիսի նախկին քաղաքապետ, թիվ 37 ընտրատարածքում ինքնառաջադրված, ՀԱԿ նախկին անդամ Սամվել Հարությունյանը: «Մեկ շաբաթ առաջ Գորիսում՝ իրեն հատուկ մեթոդներով հրամայել է, որ բոլորն աշխատեն ու հանկարծ որևէ մեկը ... ես նրա բառապաշարը չեմ կարող ներկայացնել, իսկ քարոզարշավը դեռ չի սկսել»,- «Հայելի» ակումբում ասաց նա։ Պարոն Հարությունյանի՝ խոսքերով ինքը Հայ Ազգային Կոնգրեսի շարքերից հեռացել է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունների պատճառով: Ի դեպ, թիվ 37 ընտրատարածքում Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուն Վարազդատ Վարդազարյանն է: