A
A
ՍԻՄ-ը 5 տոկոսը կհաղթահարեր (видео)
Поддержи А1+!Հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկված Հայկ Բաբուխանյանը չի կարող ասել, թե քանի տոկոս ձայն է բերելու իր գլխավորած ՍԻՄ-ը ՀՀԿ-ին. «Ես պետք է ո՞նց անեմ, Աստծուն նայեմ, այստեղից իմանամ...»: Փոխարենը պարոն Բաբուխանյանը 100 տոկոսով կարող է ասել, թե քանի՞ տոկոս կհավաքեր ՍԻՄ-ը, եթե ընտրություններին մասնակցեր միայնակ. «Կարծում եմ 5 տոկոսը կհաղթահարեր»: Պարոն Բաբուխանյանը համոզված է, որ ընտրությունները լինելու են աննախադեպ ազատ եւ արդար։ Սերժ Սարգսյանն է խոստացել։ Սակայն ՍԻՄ ղեկավարը շարունակում է լսել ընտրությունները կեղծելու իշխանության մտադրության մասին լուրեր, նույնիսկ ԲՀԿ-ից է լսել։