Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կեղծ դեղեր շուկայում (видео)

Շուկայում հայտնվել են կեղծ դեղեր։ Դրանք են «Ակտովեգինը» եւ «Կոնկորը», որոնք հիմնականում օգտագործում են սրտանոթային հիվանդություններով տառապողները: Այսօր այս մասին ահազանգեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։ Իսկ իր հերթին այս մասին տեղեկացրել է դեղեր ներմուծող «Նիկոմեդ» ընկերությունը: Իսկ կոնկրետ որ դեղատներն են այսօր վաճառում կեղծված դեղերը պարոն Զաքարյանը անուններ չնշեց. « Տարածված են հանրապետությունում» Իսկ ինչպես տարբերակել կեղծ դեղերն իրականից: «Եթե դեղը կասկածելի էժան է, դա առաջին նշանն է կեղծ լինելու մասին»,-ասաց նա։