Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Օրինագիծը ճանաչվեց հակասահմանադրական (видео)

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց թուրքական լոբբիի շնորհիվ: «Միայն օրենքի տապալման համար անցնող մեկ տարվա ընթացքում թուրքական պետությունը ծախսել է մոտավորապես 100 մլն դոլար»,-ասաց Ֆրանսիայի հայ դատի գրասենյակի նախագահ Հրաչ Վարժապետյանը,ով Երեւանում է։ Օրենքը Ֆրանսիայում կյանքի չկոչվելու հարցում հայկական համայնքի ներկայացուցիչները տեսնում են նաեւ Հայաստանի իշխանությունների պասիվությունը. «Հայկական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ շատ ավելի ագրեսիվ, շատ ավելի շեշտադրված պետք է դառնա»