A
A
Սուքիասյանին մերժեցին (видео)
Поддержи А1+!Թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7 անդամներին այսօր միաձայն որոշեցին Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորի թեկնածու չգրանցել: Հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը պատճառաբանեց, թե Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը թերի են: Հիշեցնենք, որ Անձնագրային եւ վիզաների վարչությունն սկզբում տեղեկանք էր տրամադրել, թե Սուքիասյանը վերջին 5 տարիների պարբերաբար ապրել է Հայաստանում, սակայն հետագայում անվավեր ճանաչեց իր իսկ տված դիմումը՝ նշելով, թե վերջին 5 տարիներին նա Հայաստանում չի ապրել 10 ամիս եւ 20 օր։ Թիվ 10 ԸԸՀ-ի որոշումը Խաչատուր Սուքիասյանի լիազոր ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը համարում անհիմն եւ պատրաստ է բողոքարկել Վարչական դատարանում։