Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Աշխատանքից հեռացրել են ակցիա անելու համար (видео)

Այսօր մեր նկարահանող խմբին թույլ չտեցին աշխատել «ՎԿՍ Արմենիա» կարի արտադրամասի տարածքում: Երիտասարդը ներկայացավ որպես ընկերության տնօրենի որդի եւ պահանջեց դադարեցնել նկարահանումները: Մինչ այդ աշխատակիցները մեզ հասցրել էին պատմել, որ ընկերության տնօրենն առանց հիմնավոր պատճառաբանության աշխատանքից ազատել է մի շարք մարդկանց։ «ՎԿՍ Արմենիա» կարի արտադրամասի գերմանահայ գործարար Քրիստիան Գելիջին չի համակերպվել իր աշխատակիցների բողոքների հետ: Նա աշխատանքից հեռացրել է նրանց, ովքեր անբարենպաստ աշխատանքային պայմանների մասին բարձրաձայնել էին լրատվամիջոցներով: Աշխատանքից ազատվածներից մեկն էլ կարի արտադրամասի բանվորուհի Լուսիկ Սաֆարյանն է, որն իր բողոքը լրատվամիջոցներին փոխանցելու համար ստիպված դիմում է գրել. «Ինձ ասացին գրեք, ես էլ գրել եմ ու հիմա դուրս եմ եկել գործից»: Կարի արտադրամասի աշխատակիցներն տնօրենից ընդամենը պահանջում էին իրենց աշխատավարձը 20 հազարից դարձնել 50 հազար դրամ: Տնօրենը տեղում չէր։